‘Բեռլուսկոնին հոգեկան խաղաղություն է գտել ծերանոցում’

1390

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է շարունակել հանրօգուտ աշխատանքները ծերանոցում, քանի որ դրանց շնորհիվ արժեքավոր զգայական փորձ է ձեռք բերել: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է ֆինանսական մեքենայությունների համար դատարանի կողմից սահմանված պատիժը կրելու վերջին օրը, հաղորդել է DPA-ն:

«Հիվանդների, կամավորների, գործընկերների հետ անցկացրած այս ժամանակը շատ հուզիչ է ինձ համար,- ասել է Բեռլուսկոնին:-Կարծում եմ՝ քաղաքական գործիչները մարդասիրության և պարտքի զգացման մասին շատ բան կարող են իմանալ  նրանցից, ովքեր իրենց նվիրում են հիվանդներ խնամելու գործին»:

Նախկին վարչապետը նաև նշել է, որ հանրօգուտ աշխատանք կատարելիս «հոգեկան հանգստություն» է ձեռք բերել:

Դատարանի որոշմամբ՝ 78-ամյա Բեռլուսկոնին դատապարտվել էր հանրօգուտ աշխատանքների՝ Միլանի մերձակա Չեզարո Բոսկոնե փոքրիկ քաղաքի «Սուրբ ընտանիք» սոցիալական հիմնարկում: Փոխանցում է lenta.ru

Նախորդ հոդվածը‘ԿՀՎ-ն փոխում է աշխատանքի կառուցվածքը’
Հաջորդ հոդվածը‘Գոլազուրկ ոչ-ոքի «Համբուրգ» – «Բորուսիա Դորտմունդ» մրցավեճում ‘