‘«Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը տագնապ է հնչեցնում Լիբերիայում «Էբոլայի» առթիվ’

906

«Բժիշկներ առանց սահմանի» բարեգործական կազմակերպությունը տագնապ է հնչեցնում Լիբերիայում «Էբոլա» մահացու համաճարակով հիվանդների թվի աճի կապակցությամբ: Ինչպես հայտարարել են կազմակերպությունում, Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայում իրենց գլխավոր բժշկական կենտրոնն ամեն օր ստիպված է լինում մերժել հուսահատ հիվանդներին: Բժիշկները ահազանգում են, որ «իրավիճակը քաոսային է և դուրս է եկել վերահսկողությունից», Լիբերիային անհրաժեշտ է լրացուցիչ միջազգային օգնություն ցուցաբերել:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել էր, որ Լիբերիայում առաջիկա շաբաթում սպասվում են հազարավոր նոր հիվանդներ: Համաճարակի կանխարգելման միջոցառումներն սպասված արդյունքը չեն ունեցել, հայտարարել է ԱՀԿ-ն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բարսելոնայում բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ ընդդեմ զբոսաշրջիկների անկարգությունների’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիայի վարչապետը կայցելի Շոտլադիա՝ բնակչությանը կոչ անելու դեմ քվեարկել անկախությանը’