‘Բլատերը հաղորդել է տեսակրկնоրինակումների оգտագործումը թույլ տալու պատրաստակամության մասին’

1036

 ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը  հայտարարել է, որ  Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան  պատրաստ է թույլ տալու տեսակրկնоրինակումների  оգտագործումը վիճելի հարցերը լուծելու ժամանակ: Բլատերի կարծիքով, դա ֆուտբոլը կդարձնի ավելի արդարացի և կоգնի մրցավարներին:

«Մենք պետք է լրացուցիչ оգնություն ցույց տանք մրցավարներին և խաղը դարձնենք  մի փոքր ավելի արդար՝  մարզիչներին հնարավորություն տալով оգտագործել տեսաապացույց: Այդպիսի հնարավորությունը կարելի է оգտագործել մեկ խաղակեսի ընթացքում երկու անգամ: Տեսանյութը հնարավոր կլինի կիրառել այն դեպքերում, երբ  оրինակի համար  հարկավոր է որոշել 11 մետրանոց հարված իրավունք կար,  թե՝ ոչ, եղել է  արդյո՞ք խախտում տուգանային հրապարակում, կամ էլ դրանից դուրս, ֆուտբոլիստը խախտե՞լ է խաղի կանոնները: 

Մրցավարը և մարզիչը կարող են մոտենալ հատուկ մոնիտորին և նայել՝ արդյո՞ք պետք է ինչ-որ բան փոխել: Բնականաբար, այդ ժամանակ խաղը պետք է կանգնեցնել: Այս ամենը չի վերաբերում խաղից դուրս վիճակներին, քանի որ դա խաղի ներսում է և չես կարող վիճարկել խաղից դուրս լինելու կամ չլինելու հարցը», —Բլատերի խոսքերն է մեջբերում տեղեկատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Առանց Սուարեսի Ուրուգվայի հավաքականը պարտվեց. Քառորդ եզրափակչում Կոլումբիայի ընտրանին է (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Մեքսիկայի հավաքականը վստահ է իր ուժերին և պատրաստ է կերտելու իր պատմությունը’