‘ԲՀԿ-ն Մասիսում կպահանջի ձայների վերահաշվարկ ‘

1268

Մասիսում քաղաքապետի մեր թեկնածուն ու ԲՀԿ-ի տարածքային կառույցը վստահ են, որ կա ձայների վերահաշվարկի անհրաժեշտություն, այս պահին սահմանված ընթացակարգի ահամձայն բողոք է ներկայացվում է ԿԸՀ Մասիսի բոլոր տեղամասերում` վերահաշվարկ կատարելու նպատակով: Այդ մասին iLur.am–ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ում պնդամբ՝ ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի թեկնածուների հավաքած ձայների միջև տարեբերությունն ընդամենը 550 է, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը 408, և նշված հանգամանքերը հիմք են հանդիսանում վերահաշվարկ պահանջելու համար:

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին Արարատի քաղաքապետի աթոռի համար պայքարում էին ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանը, ԲՀԿ-ական Մասիսի փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը և ինքնաառաջադրված անկուսակցական Նորայր Նահապետյանը:

ԿԸՀ-ի հաղորդմամբ, ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանը՝ ստանալով 5248 քվե: Նրա մրցակից Կարապետ Օհանյանն էլ հավաքել է 4698 ձայն:,

Նախորդ հոդվածը‘Ամուսինը դանակահարել է կնոջը՝ գիշերային ակումբի պարուհուն’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ-ի գրասենյակը ՏԻՄ ընտրությունների հետ կապված տասնյակ ահազանգեր է ստացել ‘