‘Բողոքի ցույց ոստիկանության դիմաց. Ոստիկանությունը փորձում է խոչընդոտել (ուղիղ եթեր)’

1606

ՀՀ ոստիկանության դիմաց տեղի է ունենում բողոքի ցույց է՝ անօրինականություն թույլ տված ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ցույցին մասնակցում են մի քանի տասնյակ քաղաքացիներ ՀԱվաքի մասնակիցների թվում են իրավապաշտպան Արթուր Սաքունցը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, քաղաքացիներ Զարուհի Հովհաննիսյանը, Արգիշտի Կիվիրյանը, Ռուզաննա Գրիգորյանը եւ այլոք: Ոստիկանությունը, մայրաքաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ փորձում է խոչընդոտել բողոքի ցույցի անցկացումը:

Ցուցարարներին ստիպել են ակցիան անցկացնել ոստիկանության շենքից որոշ հեռավորության վրա:

Ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը հայտարարեց. որ ոստիկանությունը վերջին շուրջ մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ ապօրինություններ է թույլ տվել քաղաքացիական բողոքի տարբեր ակցիաների մասնակիցների նկատմամբ: Գրիգորյանի խոսքով, ոստիկանության այս գործելաոճը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հրահանգ՝ ոստիկանական բռնաճնշումների միջոցով լռեցնել քաղաքացիական բողոքի ալիքը: Այժմ ցույցի մասնակիցները երթով շարժվում են դեպի դատախազություն:

Բողոքի ակցիան՝ CivilNet-ի ուղիղ եթերում:

 

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստ. Ոստիկանը, օգտվելով իմ թուլացած վիճակից, հոգատարություն էր խաղում’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում ձերբակալել են տաջիկ թմրահանցագործ Ստալինին’