‘«Բորուսիան» Մխիթարյանի, Հումելսի ու Գյունդոգանի ապագայի հարցով կկողմնորոշվի գարնանը’

1092

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը պատմել է, որ ակումբը պետք է շուտ կողմնորոշվի 3 առաջատար խաղացողների ապագայի հարցում: Խոսքը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Մատս Հումելսի եւ Իլկայ Գյունդոգանի մասին է:

«Մենք չենք սպասելու մինչեւ ամառ, որպեսզի լուծենք բոլոր հարցերը: Մենք դա կանենք գարնանը»,- Ցորկի խոսքը մեջբերում է Kicker -ը:

Նշվում է, որ «Բորուսիան» մտադիր չէ առանց փոխհատուցման բաժանվել այդ 3 խաղացողներից: Մխիթարյանի, Հումելսի ու Գյունդոգանի գործող պայմանագրերը նախատեսված են մինչեւ 2017-ի ամառը: Հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» եւ Լոնդոնի «Արսենալը»: 

Նախորդ հոդվածը‘Վան Գալը չի հեռացվի եւ 100 միլիոն կստանա տրանսֆերների համար’
Հաջորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտեն երեք տարվա պայմանագիր կնքեց «Չելսիի» հետ’