‘Բունդեսլիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել ‘

1369

Առաջին երկու  տուրից հետո տրված դադարից հետո հնարավորություն ընձեռվեց Բունդեսլիգայի թիմերին ավելի լավ նախապատրաստվելու 3-րդ տուրին: Այս փուլում մրցաշարի առաջատարներից մեկը՝ «Բայերը» կհանդիպի «Վերդերի», իսկ Դորտմունդի «Բորուսիան»՝  «Ֆրայբուրգի» հետ: Ներկայացնում  ենք Բունդեսլիգայի այս՝առացքային հադիպումները:

«Բայերը» (Լևերկուզեն)-«Վերդեր» (Բրեմեն) 

Սեպտեմբերի 12, ժամը՝  22:30

Մրցավար՝ Քրիստիան Դինգերտ

«Բայերի» մեկնարկը Բունդեսլգայում հիանալի է: Սա միակ թիմն է, որը դեռևս միավորներ չի կորցրել: Դժբախտաբար, վնասվածքների պատճառով լևեկուզենցիների կազմում հանդես չեն գա թիմի ավագը՝ Սիմոն Ռոլֆեսը և անցած տուրի հերոս Յուլյան Բրանդտը: Փոխարենը վնասվածքից ամբողջովին վերականգնվել է և հանդիպմանը կարող է մասնակցել փոխավագը՝ Լարս Բենդերը:

«Վերդերը» անցած երկու հանդիպումներում ոչ ոքի է գրանցել, և այստեղ էլ չի պատրաստվում միավորներ տալ հակառակորդին: Այլ բան է, որ Ռոջեր Շմիդտը և նրա թիմը բոլորովին այլ ծրագրեր ունեն:

Խաղային ժամանակի բացակայության պատճառով հազիվ թե Շմիդտը Բենդերին առաջին րոպեներին դաշտ մտցնի, նրա տեղը  հենակետային դիրքում կզբաղեցնի Ռայնարցը:  «Վերդերը»՝  ի դեմս Բարտելսի և Կալդիրոլի, ունի մեկարկային կազմի թարմ ուժերով լի թեկնածուներ: Ինչ վերաբերում է Оբրանյակին, ապա դեռևս պարզ չէ, թե նրա՝ «Բրեմենից» հեռանալու անհաջող փորձերից հետո, կվստահի՞ արդյոք նրան Ռոբին Դութը: Այս հանդիպմանը չի մասնակցի նաև Մաքիադին, որ դեռևս անպատրաստ է հավաքականի հանդիպումից հետո:

Հանդիպմանը չեն մասնակցի

«Բայեր». Ռոֆելս, Բրանդտ:

«Վերդեր». Խուշչ, Ցանդեր, Բարգֆրեդե, Գեբրե Սելասիե, Մաքիադի, ֆոն Հաակե,  Յիլդիրիմ:

«Բորուսիա» Դ.-«Ֆրայբուրգ»

Սեպտեմբերի 13, շաբաթ, ժամը՝ 17:30

Մրցավար՝ Բաստիան Դանկերտ

Դորտմունդցիներն այս անգամ ևս սկսում են նրանից, որ թիմի ֆուտբոլիստների շուրջ մեկ երրորդը վնասվածք ունի:Դեռևս ամռանը վնասվածք ունեցողների շարքն այս անգամ անցավ թիմի առաջատարներից մեկը՝ Մարկո Ռոյսը, ով 4 շաբաթ շարունակ չի կարող օգնել իր թիմին: Այս հանգամանքով պայմանավորված, երկրպագուները մեծ հույսեր են կապում «Բորուսիա» վերադարձած Սինձի Կագավայի հետ:  

«Ֆրայբուրգի» գլխավոր մարզիչ Քրիստիան Շթրայխի համար գլխավոր խնդիրը հարձակման գիծն է, հատկապես գոլային պահերի իրացումը: Այս ակումբը չունի Ադմիր Մեհմեդին համարժեք ֆուտբոլիստներ: Շթրայխը հնարավոր տարբերակներից կարող է ընտրել 4-2-3-1 կառուցվածքը, որպեսզի փորձարկի Դարիդին՝ խաղը կառուցողի, իսկ Մայք  Ֆրանսին՝ հենակետայինի դիրքերում:

Խաղին չեն մասնակցի

«Բորուսիա» Դ.  Ալոմերովիչ, Հյումելս, Բլաշիկովսկի, Գյունդողան, Կիրխ, Ռոյս, Նուրի Շահին, Չժի:

«Ֆրայբուրգ». Բաթց, Ժուլյեն, Պերգեր, Ռիտեր, Գեդե:

Նախորդ հոդվածը‘Բարոյականությունն ուսումնասիրում են սմարթֆոնների միջոցով’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ցուցակը’