‘ Բունդեսլիգա. Խաղեր, որոնք պետք է անպայման դիտել’

1137

Այս հանգստյան օրերին Բունդեսլիգայում 25-րդ մրցափուլն  է, և  այն,  ինչպես միշտ, հետաքրքրական է՝լի դրամատիկ ֆուտբոլային պահերով: Տեղի ունենալիք հանդիպումներից ընտրել ենք առավել դիտարժան՝ «Վերդեր»-«Բավարիա» և «Բորուսիա»-«Քյոլն» դիմակայությունները:

«Վերդեր»-«Բավարիա»

Մարտի 14, ժամը՝ 18:30

Մրցավար՝ Տորստեն Կինխեֆեր

Հավանական մեկնարկային կազմերը

«Վերդեր». Վոլֆ, Գեբրե Սելասիե.Պրեդլ, Վեստորգոր, Գարսիա,Բարգֆրեդե, Ֆրից, Յունուզովիչ, Եզթունալի, Բարտելս, Զելկե:

«Բավարիա». Նոյեր, Ռաֆինյա, Բենատյա, Բոատենգ, Ալբա, Ռոդե, Շվայնշտագեր, Մյուլեր, Գյոտցե, Բերնատ, Լևանդովսկի:

Չեն խաղա. Գալվես, Լուկիմյա, դի Սանտո, Լորենցեն, Մարտինես, Ռիբերի, Ռոբեն, Տիագո, Ալոնսո

«Մենք միշտ ներդնում ենք մեր ողջ ուժերը և ձգտում են ավելիին»,-նախօրյակին ասել է «Բավարիայի» պաշտպան, իսպանացի Խուան Բերնատը: Դոնեցկի «Շախտյորի» դեմ տարած խոշոր հաղթանակից հետո մյունխենցիները կմեկնեն Բրեմեն, որտեղ կստուգեն Վիկտոր Սկրիպնիկի թիմի ամրությունը: Մրցաշրջանի երկրորդ կեսի մեկնարկին տոնած հաղթանակներից հետո, «Վոլսբուրգը» «Վերդերին» երկինքից իջեցրեց՝ այս թիմը դարպասն ուղարկելով 5 գնդակ: Ամեն դեպքում, թիմը երկար չտխրեց և հաջորդ մրցափուլում հաղթանակ տոնեց:

Ակնհայտ է, որ «Վերդերի» խաղը մեծապես պայմանավորված է պաշտպանական գծի հուսալիությամբ: Հակառակորդի դարպասի մոտ վտանգավոր պահեր ստեղծելու գործում նրանք  որևէ խնդիր չունեն, սակայն պաշտպանների թերացումը թույլ չի տալիս հասնելու հաջողության:  Ցավոք, դեռևս պատրաստ չեն հանդիպմանը Գալվեսը և Լուկիմյան, իսկ սա նշանակում է, որ պաշտպանություն հանդես կգան ոչ այնքան կայուն խաղ ցուցադրող Պրեդլը և Վեստերգորը: Նրանք պետք է գերազանց տրամադրվեն.միայն այդ դեպքում է, որ կկարողանան հիանալի խաղ ցուցադրել. չէ՞ որ նույնիսկ առանց Ռոբենի և Ռիբերիի բավարիացիների հարձակման գիծը շատ հզոր է:

«Եթե ինչ-որ մեկը վախենում է հակառակորդից, ապա կարող է մնալ հանդերձարանում: Մենք, ինչպես բոլոր վերջին տնային հանդիպումներում, կներդնենք մեր բոլոր ուժերը»,-խաղից առաջ ասել է Սկրիպնիկը:

 

«Բորուսիա» Դորտմունդ-«Քլյոլն»

Մարտի 14, շաբաթ, ժամը՝ 21:30

Մրցավար՝Մարկուս Շմիդտ 

Հավանական մեկնարկային կազմերը

«Բորուսիա». Վայդենֆելեր, Շմելցեր, Հումելս, Սուբոտիչ, Կիրխ, Գյունդողան, Բենդեր, Ռոյս, Մխիթարյան, Կագավա, Օբամեյանգ:

«Քլյոլն». Խորն, Oլկովսկի, Մարոխ, Մավրայ, Հեկտոր, Ռիսե, Ֆոգտ, Լեման, Պեշկո, Դևերսոն, Ուջա:

Չեն խաղա.Պիշչեկ, Գրոսկրոյց, Շահին, Վալենբորն, Վիմեր, Գերհարդ, Խեմելս

Դորտմուրնդյան «Բորուսիան», ով հաջորդ շաբաթ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում կընդունի Թուրինի «Յուվենտուսին», կհանդիպի «Քյոլնի» հետ: Վերկագնողական հաղթանակների շարքից հետո Յուրգեն Կլոպի սաները երկու միավոր կորցրին Համբուրգում, սակայն սա բոլորովին էլ չի նշանակում,որ Դորտմունդում խաչ են քաշել եվրոգավաթային հավակնությունների վրա: Չեմպիոնների լիգայի տարածքն այնքան էլ հեռու չէ, ինչպես թվում էր դեռ երկու ամիս առաջ: Սա նույնիսկ այն դեպքում, երբ «Բորուսիայի» ղեկավարությունը խոստովանում է, որ իրենց գլխավոր նպատակը Բունդեսլիգայում տեղը պահպանելն է: Կարելի է ասել, որ թիմն իր այս խնդիրը գրեթե լուծել է և հիմա պետք է մտածի ավելիին հասնելու մասին:

Նախորդ հոդվածը‘«Արսենալից» կրած պարտությունից հետո «Յունայթեդի» երկրպագուն ինքնասպան է եղել’
Հաջորդ հոդվածը‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք պետք չէ բաց թողնել’