Բրազիլիայի նախագահն առաջարկել է ՄԱԿ-ի գագաթնաժողով անցկացնել Ուկրաինայի թեմայով

254

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան անհրաժեշտ է համարում Ուկրաինայի իրավիճակի կապակցությամբ ՄԱԿ-ի գագաթնաժողով անցկացնել մինչև համաշխարհային կազմակերպության բարձր  մակարդակի շաբաթը առաջիկա սեպտեմբերին։

Նման հայտարարությամբ նա հանդես է եկել երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում։

«Ուկրաինայում պատերազմը անհրաժեշտ է դատապարտել ՄԱԿ-ում։ Իմ նախագահության բոլոր հինգ ամիսներին ինձ այդպես էլ ոչ ոք չի հրավիրել հանդիպման ՄԱԿ-ում՝ այդ պատերազմը քննարկելու համար։ Մենք, օրինակ, կարող ենք Գլխավոր ասամբլեան, որը տեղի է ունենում սեպտեմբերին, տեղափոխել հունիս-հուլիս, որպեսզի քննարկենք այդ պատերազմը»,- ասել է Բրազիլիայի նախագահը։

Նրա կարծիքով՝ հարկավոր է այդ միջոցառմանը հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որից հետո նպատակահարմար կլինի քննարկել այդ հարցը։ Լուլա դա Սիլվան համոզված է, որ Ուկրաինայի իրավիճակը տեղին չէ քննարկել ո՛չ «յոթի», ո՛չ «քսանյակի» ձևաչափով, այլ ավելի ճիշտ է, ըստ նրա՝ նման բանավեճ ծավալել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըG7-ում Զելենսկու ելույթը չի փոխել Բրազիլիայի նախագահի դիրքորոշումը
Հաջորդ հոդվածըG7-ի գագաթնաժողովը բարձրացրել է Ճապոնիայի վարչապետի վարկանիշը