Բրազիլիա․ Դատարանը պաշտոնից հեռացրել է մայրաքաղաքի նահանգապետին

326

Բրազիլիա մայրաքաղաքային դաշնային շրջանի նահանգապետ Իբանեյս Ռոշան ժամանակավորապես  հեռացվել է շրջանի ղեկավարությունից, երկուշաբթի հաղորդել է O Globo թերթը՝ հղում անելով դատարանի որոշմանը։

Թերթի տվյալներով՝ պաշտոնյան հեռացվել է «առնվազն 90 օրով»՝ «չարամիտ անգործության» համար։

Դատավորը նաև ոստիկանությանը և Ազգային գվարդիային կարգադրել է 24 ժամվա ընթացքում վերացնել վրանային ավանները, որոնք նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցները հիմնել են զորանոցների և զինված ուժերի շտաբների հարևանությամբ, և ձերբակալել ցուցարարներին՝ «ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու» համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶիդանը հրաժարվել է գլխավորել Բրազիլիայի, Պորտուգալիայի եւ ԱՄՆ-ի հավաքականները
Հաջորդ հոդվածըՎենեսուելայի դատարանը ընդդիմադիր «խորհրդարանի» ղեկավարի կալանքի օրդեր է տվել