Զիդանը հրաժարվել է գլխավորել Բրազիլիայի, Պորտուգալիայի եւ ԱՄՆ-ի հավաքականները

272

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը առաջարկներ է ունեցել Բրազիլիայի, Պորտուգալիայի եւ ԱՄՆ-ի հավաքականներից, սակայն մերժել է, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։

Ֆրանսիացի մասնագետը հույս ուներ փոխարինել Դիդիե Դեշամին Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում, սակայն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգեց պայմանագիրը Դեշամի հետ մինչեւ 2026 թվականը։

Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» դարձել է Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Իսպանիայի կրկնակի չեմպիոն։

Նախորդ հոդվածըԱնկարգություններ Բրազիլիայում
Հաջորդ հոդվածըԲրազիլիա․ Դատարանը պաշտոնից հեռացրել է մայրաքաղաքի նահանգապետին