Իտալիայի հավաքականը կրկնեց բրազիլացիների պատմական ռեկորդը

363

Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը, ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի 5-րդ տուրում գոլազուրկ ոչ ոքի խաղալով շվեյցարացիների հետ, բոլոր մրցաշարերում անպարտելի շարքը հասցրել է 36 հանդիպման, հայտնում է Gracenote Live-ը:

Իտալացիները կրկնել են անպարտելի շարքի համաշխարհային ռեկորդը, որը պատկանում է Բրազիլիայի հավաքականին: 1993-1996-ը բրազիլացիները պարտություն չեն կրել 36 հանդիպումներում:

ԱԱ-2022-ի ընտրական փուլի հաջորդ խաղում Իտալիայի հավաքականը սեպտեմբերի 8-ին կընդունի Լիտվայի հավաքականին

Նախորդ հոդվածըԲրազիլիա — Արգենտինա հանդիպումը մնաց անավարտ. կորոնավիրուսային սկանդալ
Հաջորդ հոդվածըՄասուդը թալիբներին բանակցություններ է առաջարկում