Բրիտանական հատուկ նշանակության ուժերը մնում են Աֆղանստանում

1619

Բրիտանիան որոշել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բոլոր զինվորականներին  Աֆղանստանից դուրս բերելուց հետո այդ երկրում թողնել հատուկ նշանակության զորքերի ոչ մեծ զորախումբ, հաղորդում է Telegraph թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ենթադրվում է, որ հատուկջոկատայինները կմնան որպես տեղական կառավարական զորքերի հրահանգիչներ և խորհրդականներ։

Վերջնական որոշումը վարչապետ Բորիս Ջոնսոնը պետք է ընդունի երկուշաբթի, թագավորության Ազգային անվտանգության խորհրդի նիստում։

Բրիտանիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ տվյալ պահին շարունակվում են խորհրդակցությունները ԱՄՆ-ի և մյուս դաշնակիցների հետ՝ Աֆղանստանին ապագայում օգնություն ցուցաբերելու հարցի շուրջ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԼԳԲՏ ակտիվիստներն այսօր Թբիլիսիում երթ են անցկացնում
Հաջորդ հոդվածըՎախճանվել է ռեժիսոր Վլադիմիր Մենշովը