‘Բրիտանացին «Հելոուինի» կապակցությամբ երեխաներին կոկաին է նվիրել’

949

Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է Դոնալդ Գրին անունով մի երիտասարդ, որը «Հելոուին» տոնի կապակցության երեխաներին կոկաինով փաթեթներ է նվիրել, գրում է The Guardian պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել Մանչեսթերից քիչ հեռու գտնվող Ռոյթոն քաղաքում: Երեխաները, սովորականի պես՝ մեծ տոպրակները ձեռքներին, դռնեդուռ են ընկել՝ տոնական քաղցրավենիք հավաքելու, և մի բնակչից, կոնֆետի փոխարեն՝ սպիտակ փոշիով փաթեթներ են ստացել:

Անչափահասների ծնողները դիմել են ոստիկանություն, որտեղ էլ պարզվել է , որ փաթեթների մեջ գտնվող սպիտակ փոշին կոկաին տեսակի թմրամիջոց է:

23-ամյա Դոնալդ Գրինն անմիջապես ձերբակալվել է և մեղադրվել թմրամիջոցների տարածման համար:

Նախորդ հոդվածը‘«Ազատ դեմոկրատներ». Շուտով կսկսեն քննարկումները՝ նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ ‘
Հաջորդ հոդվածը‘Հասմիկ Պողոսյան. Ձեզ`որպես հայի, հետաքրքիր չէ՞ մեր մշակույթը տեսնել համահավաք ‘