‘Բրյուսելի օդանավակայանում գտել են մահապարտի երեք գոտի’

1423

Բրյուսելի օդանավակայանում գտել են մահապարտի երեք չպայթած գոտի, հաղորդել է Euronews հեռուստատեսությունը:

Բելգիական NLN պարբերականը տեղեկացրել է Բրյուսելի մետրոյի երրորդ (Kunst-Wet) կայարանի վրա հարձակման հավանականության մասին:

Չհաստատված տվյալներով՝ Բելգիայի մայրաքաղաքի մետրոյում չորս պայթյուն է տեղի ունեցել, որոնց զոհ է դարձել, նախնական տվյալներով, առնվազն տասը մարդ: Իշխանությունները մետրոյի բոլոր կայարաններից տարհանել են ուղևորներին և հայտարարել մետրոն փակելու մասին:

Պայթյունները որոտացել են ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն՝ չորրորդ մակարդակ հայտարարելուց անմիջապես հետո: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը կասկածում է ՆԱՏՕ-ի անհրաժեշտությանը’