‘Գալուստ Սահակյան. Մենք հավերժ պատգամավոր չենք լինելու’

888

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խմբակցության անունից իր ելույթն սկսեց ընդդիմության քննադատությունը հասկանալի համարելով, քանի որ, ըստ նրա, ինչ էլ բերեն, միևնույն է՝ քննադատելու են: Tert.am-ի փոխանցմամբ, Սահակյանին զարմացրել էին նաև հնչած ելույթները, թե «ինչ ենք արել, որ բարձրացնեն»։ Այդ պատգամավորներին նա խորհուրդ տվեց. «Թող բարձրացնեն, դուք էլ ուղարկեք որևէ մանկապարտեզի, էստեղ պատգամավոր կա՞, որ աշխատավարձ է ստանում ու լրիվ տուն տանում, չկա էդպիսի պատգամավոր: Ժողովուրդն անընդհատ հանդիպումներ է պահանջում, քո լիազորությունների շրջանակում մեծ ծախսեր ես անում»,-ասաց նա՝ հավելելով. «Էնպես որ, սա բավականին լուրջ նախագիծ է: Էդ աշխատավարձը մեզ չեն տալու, մի անձնավորեք, մենք հավերժ պատգամավոր չենք լինելու»:

Նախորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան. Զավեշտ է կարծել, որ աշխատավարձ բարձրացնելով՝ կոռուպցիոն ռիսկերը նվազելու են’
Հաջորդ հոդվածը‘Ո՞վ է «ուտում» կալանավորների սնունդը (փաստաթղթային ուսումնասիրություն)’