Գալտիեն խոսել է Մեսսիի ապագայի մասին

339
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հաստատել է, որ Լեո Մեսսին բանակցություններ է վարում նոր պայմանագրի շուրջ։

Արգենտինայի հավաքականի կազմում վերջերս աշխարհի չեմպիոն դարձած հարձակվողի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։

«Բանակցությունները շարունակվում են, սպորտային բաժնի ղեկավարությունը կապի մեջ է Լեոյի հետ: Ես չգիտեմ, թե նրանք ինչ փուլում են։

Կարծում եմ՝ Լեոն երջանիկ է Փարիզում։ Պետք է հասկանանք, թե ինչպիսին է նրա դիրքորոշումը մեր ակումբի նախագծի վերաբերյալ։ Մենք նրա հետ այս հարցը չենք քննարկել»,- Գալտիեի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 19 խաղում խփել է 12 գոլ և կատարել 14 արդյունավետ փոխանցում։

Նախորդ հոդվածըԹուրքիան սկսել է կասետային ռազմամթերքի մատակարարումն Ուկրաինա
Հաջորդ հոդվածըԲոլսոնարուն հայտնել է, որ շուտով վերադառնալու է Բրազիլիա