Թուրքիան սկսել է կասետային ռազմամթերքի մատակարարումն Ուկրաինա

320

Թուրքիան 2022 թ․ նոյեմբերից սկսել է սառը պատերազմի ժամանակների՝ ԱՄՆ-ում մշակված կասետային ռազմամթերքի մատակարարումն Ուկրաինա, հաղորդել է Foreign Policy ամսագիրը՝ հղում անելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների։

Աղբյուրների համաձայն՝ խոսքն, այսպես կոչված՝ երկակի նշանակության ստանդարտ զինամթերքի մասին է, որը Թուրքիայում արտադրվել է սառը պատերազմի ժամանակներում, ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրության պայմանագրի համաձայն։ Դրանք նախատեսված են նաև զրահատեխնիկայի ոչնչացման համար։ Բացի այդ, ինչպես շեշտում է ամսագիրը, կարող են կիրառվել նաև խրամատներում կենդանի ուժը ոչնչացնելու համար, ինչը կարող է առավելություն հանդիսանալ Դոնբասում բաց տարածքում հարված հասցնելիս։

Նշվում է, որ այդ ռազմամթերքը, որ կարելի է կիրառել սովորական հրետանային թնդանոթներից կրակելու համար, տասն անգամ ավելի վնաս է հասցնում, քան այն սովորական զինամթերքը, որ Միացյալ Նահանգները մատակարարում է Ուկրաինային։ Յուրաքանչյուր այդպիսի արկ 88 խոցող մասերից է բաղկացած։ Ընդ որում, եթե դրանցից մի քանիսը չեն էլ պայթում արձակվելուց անմիջապես հետո, դրանք կարող են երկար տարիներ վտանգ ներկայացնել, հատկապես քաղաքացիական բնակչության համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկին Մեդվեդչուկին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից
Հաջորդ հոդվածըԳալտիեն խոսել է Մեսսիի ապագայի մասին