‘Գատուզոն կարծում է, որ ներկայիս «Միլան»-ը մեծագույն ակումբ չէ’

4177

«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Ա Սերիայի 6-րդ տուրում «Էմպոլի»-ի հետ խաղացած ոչ-ոքի հանդիպումը:

«Խաղի ընթացքում մենք մի քանի պահ ունեցանք, ակայն դրանից հետո կոպիտ սխալներ թույլ տվեցինք: Կարծում եմ՝ թիմը լավ խաղաց նաև առանց Իգուայինի: Հուսով եմ՝ Գոնսալոն պատրաստ կլինի «Սասուոլո»-ի դեմ հանդիպմանը:

Ներկայիս «Միլան»-ը մեծագույն ակումբ չէ: Պետք է շատ աշխատենք, որպեսզի նախկին փառքը վերականգնենք: Համոզված եմ, որ շուտով լավ արդյունքներ կունենանք»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:

Նախորդ հոդվածը‘Կոստա. «Ատլետիկո»-ն և «Ռեալ»-ը ցանկանում են սպանել միմյանց’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ․ Մենք լավ հնարավորություն ունենք ռևանշի հասնելու համար’