ԳԴՀ-ն Իսպանիային առաջարկում է միանալ հակահրթիռային վահանի ստեղծմանը

265

Գերմանիան ցանկանում է, որ Իսպանիան և եվրոպական մյուս երկրները միանան եվրոպական հակահրթիռային վահան ստեղծելու նախաձեռնությանը, չորեքշաբթի տեղեկացնում է El Mundo թերթը։

Թերթի տեղեկություններով՝ այդ հարցը կարող է քննարկվել չորեքշաբթի Իսպանիայում վարչապետ Պեդրո Սանչեսի և ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպման ընթացքում։ Պարբերականը նշում է, որ գերմանացի քաղաքական գործիչը դեռ օգոստոսին է հանդես եկել աշխարհամասում անվտանգությունը մեծացնելու նպատակով համատեղ եվրոպական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու առաջարկով։

El Mundo-ն, հղում անելով ԳԴՀ ՊՆ-ին, պնդում է, թե Գերմանիան ցանկանում է, որ Իսպանիան և եվրոպական մյուս գործընկերները միանան European Skishield նախաձեռնությանը, որն ուղղված է ԵՄ երկրների հակաօդային համակարգերի ինտեգրմանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻբրահիմովիչը կնկարահանվի իտալական սերիալում
Հաջորդ հոդվածըՂազախստանի կամավորական ցանցը առաջադրել է Տոկաևի թեկնածությունը