Իբրահիմովիչը կնկարահանվի իտալական սերիալում

263

«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կնկարահանվի իտալական հայտնի Vita da Carlo (Կառլոյի կյանքը) սերիալի երկրորդ եթերաշրջանում։

Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սերիալը պատմում է սցենարիստ և ռեժիսոր Կառլո Վերդոնեի կյանքի մասին։ Ֆիլմերի պրոդյուսերներից մեկը կլինի «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը։

Ավելի վաղ 41-ամյա Իբրահիմովիչը նկարահանվել էր «Աստերիքս և Օբելիքս. Մետաքսի ճանապարհը» կատակերգության նոր մասում։

Նախորդ հոդվածըԿիևը պաշտոնապես հրաժարվել է Պուտինի հետ բանակցություններից
Հաջորդ հոդվածըԳԴՀ-ն Իսպանիային առաջարկում է միանալ հակահրթիռային վահանի ստեղծմանը