‘Գեներալ Մանվելի կարծիքով արտագաղթը դրական երևույթ է’

1586

Գեներալ Մանվելը կարծում է, որ արտագաղթը դրական  երևույթ է: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանը: «Ցավալի է, որ գյուղերը դատարկվում են, դե հիմի մարդը չի կարողանում ապրի, ստեղծի, սովետմիություն չի, որ ամեն ինչը բերեն, լցնեն: Մենք այդքան հնարավորություն չունենք գազ, նավթ, ոսկի, այո, մենք դրանից պիտի ուրախանանք: Մեր ժողովուրդը եթե գնա, մոստերը չվառի, դրսերում փող աշխատի, հետ գա, լավ է: Հիմի ինչքա՞ն օլիգարխներ կան, որ դրսերում աշխատում են, գալիս են, ստեղ ներդրումներ անում: Գիտե՞ս՝ ինչքան միլիարդատեր հայեր ունենք դրսում»,- ասաց նա:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Status Quo’
Հաջորդ հոդվածը‘Կոռուպցիայի հոտ. ԳԷԿ կառուցող վրացական ընկերությանը հարկային արտոնություններ Հայաստանում ‘