‘Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները կաջակցեն Ուկրաինայի նոր կառավարությանը’

1570

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Ֆրանսուա Օլանդի և Պյոտր Պոռոշենկոյի հետ: Այդ մասին հաղորդել է ԳԴՀ կառավարության պաշտանական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Կանցլերը և Ֆրանսիայի նախագահն իրեն աջակցությունն են հայտնել Ուկրաինայի նոր կառավարությանը: Նրանք նաև Պոռոշենկոյին կոչ են արել վճռականորեն շարունակել բարեփոխումները և արագացնել այդ գործընթացը, պայքարել կոռուպցիայի դեմ և բարենորոգել արդարադատության մարմինները»,- ասել է Զայբերտը:

Փոխանցում է ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Ղարաբաղցի իրավապաշտպան. Այդ դեպքում կտեսնեք, թե ինչպես է ռուսական իշխանությունը սկսելու սիրաշահել Հայաստանին’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետ. Ժամանակն է, որ հանրապետությունն անցում կատարի իր բնականոն կյանքին’