‘Գոդինը շուտով կհայտնի «Ատլետիկո»-ից իր հեռանալու մասին’

810

«Ատլետիկո»-ի ավագ Դիեգո Գոդինը մայիսի 12-ին կհայտնի մադրիդյան ակումբից իր հեռանալու մասին: Այս մասին հայտնում է Marca-ն:  

Դա տեղի կունենա «Սևիլիա»-ի դեմ տնային խաղից հետո: Վերջերս շշուկներ էին լսվում, որ ուրուգվայցին պայմանագրի հարցում համաձայնության է եկել «Ինտեր»-ի հետ: 
 
33-ամա խաղացողը «Ատլետիկո»-ի կազմում անցկացրել է 9 տարի և մասնակցել 380 հանդիպման: 
 
Գոդինը ակումբի հետ դարձել է Եվրոպա լիգայի (2), Լա Լիգայի (1) և Իսպանիայի գավաթի (1) հաղթող: 

Նախորդ հոդվածը‘Get French Football News. Տուխելը մերժել է եվրոպական գերակումբներին’
Հաջորդ հոդվածը‘ESPN. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը փոխարինող է գտել Դե Խեային’