‘ESPN. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը փոխարինող է գտել Դե Խեային’

978

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է այս ամռանը փոխարինել թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեային: Այս մասին տեղեկացնում է ESPN-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ը դժգոհ են իսպանացու ցուցադրած խաղից, ով վերջին շրջանում կոպիտ սխալներ է թույլ տալիս որոշիչ հանդիպումների ժամանակ: Ակումբի ղեկավարությունը սկսել է լրջորեն հետաքրքրվել Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Յան Օբլակի ծառայություններով: 

Հաղորդվում է, որ տրանսֆերը կարող է կայանալ 120 միլիոն եվրոյով: 

Նախորդ հոդվածը‘Գոդինը շուտով կհայտնի «Ատլետիկո»-ից իր հեռանալու մասին’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայի նոր միապետը՝ կայսր Նարուհիտոն, գահ բարձրացավ’