‘Գոլահար դարպասապահ Ռոժերիո Սենին ավարտել է կարիերան (տեսանյութ)’

1020

Բրազիլական «Սան Պաուլուի» լեգենդար դարպասապահ Ռոժերիո Սենին հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

42-ամյա դարպասապահը «Սան Պաուլուի» կազմում հանդես է եկել 1992 թվականից՝ մասնակցելով 1237 հանդիպման։ Նա նաև 16 հանդիպման է մասնակցել Բրազիլիայի հավաքականի կազմում։

Սենին Բրազիլիայի եռակի չեմպիոն է, Լիբերտադորեսի գավաթի եռակի հաղթող, ինչպես նաև աշխարհի չեմպիոն (2002)։ 2008-ին Սենին ճանաչվել է Բրազիլիայի տարվա ֆուտբոլիստ։ ՖԻՖԱ-ն Սենիին պաշտոնապես ճաmաչել է որպես բոլոր ժամանակների ամենամեծ թվով գոլ հեղինակած դարպասապահ. գոլահար դարպասապահի հաշվին կա 131 գոլ։

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» եւ «Չելսիի» տրանսֆերային նպատակները’
Հաջորդ հոդվածը‘Պերեսը հանդիպել է Լևանդովսկու գործակալի հետ’