‘Գուտի. Որտե՞ղ են «Ռեալի» յուրայինները’

920

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին անդրադարձել է թիմի վերջին մրցելույթներին:

«Ամբողջ մամուլը, հատկապես Դորտմունդում կրած պարտությունից հետո ակտիվ քննարկում է, թե ինչու Մոուրինյոն հիմնական կազմում չի ընդգրկում «Ռեալի» դպրոցի սաներին, այլ շեշտը դնում է փորձառու խաղացողների վրա, որոնց երբեմն ստիպված է լինում տարբեր դիրքերում խաղացնել:

Իսկ որտե՞ղ վերցնել այդ երիտասարդներին: Մոուրինյոյին նրանք մրցաշրջանին առաջ պետք չէին, նա չէր հավատում նրանց եւ վաճառեց:

«Ռեալը» անհրաժեշտ է իսպանացնել: Քանի՞ յուրային ունենք մենք: Նվիրվածությունը, ի դեպ, դատարկ խոսք չէ: Տեսեք, թե ինչպես են խաղում Սոլդադոն, Մատան, Նեգրեդոն, Բորխա Վալերոն: Մինչդեռ նրանք բոլորը մադրիդյան կանտերայից՝ Լա Ֆաբրիկայից են դուրս եկել: Միայն թե այստեղ նրանք, չգիտես ինչու, պետք չեկան:

Թիմը հոգնել է: Մրցաշրջանը նոր է սկսել, իսկ նրանք արդեն թարմ տեսք չունեն: Հենց սկզբից էլ չունեին: Նշանակում է, անցած մրցաշրջանում նրանց այնպես են բանեցրել, որ ուժ չի մնացել:

Թարմ արյուն է պետք: Այդ առումով Ֆալկաոն այն է, ինչ պետք է: Նա էներգիա կհաղորդեր մնացածներին, որոշ խաղացողների համար մրցակցություն կստեղծեր՝ ի շահ բոլորի»,- Գուտիի խոսքն է մեջբերում SovSport-ը:

Նախորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքը Իդ ալ-Ադխա տոնի օրերին՝ Reuters-ի ֆոտոթղթակիցների աչքերով (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Գազի գնի բարձրացումը տարվա սկզբից կա ‘