‘Գվարդիոլա. «Հասկացա, թե որքան բարդ է պաշտպանել տիտղոսը Բունդեսլիգայում»’

1288

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի խաղի մասին, որի շրջանակներում իր սաները 1:0 հաշվով առավելության են հասել «Քյոլն»-ի նկատմամբ:

«Անչափ շնորհակալ եմ սաներիս, քանի որ «Յուվենտուս»-ի դեմ հանդիպման 120 էմոցիոնալ րոպեներից հետո շատ դժվար էր վերականգնել ուժերը հաշված օրերի ընթացքում: Մենք հիանալի խաղ ցուցադրեցինք: Սակայն վերջին 25 րոպեները շատ բարդ անցան:

Այս խաղից հետո հասկացա, թե որքան բարդ է պաշտպանել տիտղոսը Բունդեսլիգայում: Մենք պետք է պայքարենք մինչև վերջին խաղը»,- Goal-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Վալդեսը «Ստանդարդի» հետ հաղթել է Բելգիայի Գավաթը’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն շարունակում է բալիստիկ հրթիռներ արձակել’