‘Դամասկոսում Հայ կաթոլիկ եկեղեցու թեմի շենքն արդեն երկրորդ անգամ գնդակոծության է ենթարկվել’

757

Հոկտեմբերի 15-ին Դամասկոսում Հայ կաթոլիկ եկեղեցու թեմի շենքն արդեն երկրորդ անգամ հրետանային գնդակոծության է ենթարկվել: Ինչպես հաղորդում է Դամասկոսի հայերի տեղեկատվական աղբյուրը, գնդակոծության հետևանքով շենքը նյութական վնաս է կրել: Շենքի առաջին և երրորդ հարկերը և շենքին հարող «Լույս» և «Փարոս» վարժարանները լրջորեն տուժել էին սեպտեմբերի 17-ին քրիստոնյաներով բնակեցված Քասաա թաղամասի վրա գրոհայինների հարձակման հետևանքով:

Նախորդ հոդվածը‘Վարչապետը ներողություն է խնդրել ակադեմիկոս Համբարձումյանից’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը հանդիպել է բելգիահայ գործարարների հետ’