‘Դանի Ալվեշ. «Ատում եմ այն, ինչը շրջապատում է ֆուտբոլին. ես այդ աշխարհին չեմ պատկանում»’

1413

«Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեշը խոստովանել է, որ ատում է շատ բաներ, որոնք այս կամ այն կերպ կապված են ֆուտբոլի հետ: Ալվեշը նշել է, որ ֆուտբոլի աշխարհում է շատ է սուտը.

«Ես ատում եմ այն ամենն, ինչ շրջապատում է ֆուտբոլին: Ես ապրում եմ այս աշխարհում, բայց դրան չեմ պատկանում: Այստեղ շատ է սուտն ու տարբեր մարդկանց շահերը: Անձամբ ես իհարկե իդեալական չեմ, բայց գոնե՝ ազնիվ եմ: Երբեմն մտածում են, որ մարդիկ պատրաստ չեն լսելու և քննարկելու ճշմարտությունը: Ես հիմար չեմ, ով միայն վայելում է կյանքը: Ես չեմ կարողանում երգել, բայց դա ինձ չի խանգարում լիցքաթափվել հաճելի երաժշտության ներքո: Ես որոշակի կանոններ ունեմ, որոնց շնորհիվ կարողանում եմ ինձ ազատ զգալ:

Վերցնենք օրինակ, Փարիզի ահաբեկչությունները: Զոհերի հիշատակի հանդեպ ամենայն հարգանքով պետք է նշեմ, որ Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում մշտապես զոհվում են շատ ավելի մեծ թվով մարդիկ: Բայց աշխարհի համար դա կարևոր չէ, նրանք դրան ուշադրություն չեն դարձնում»,- Ալվեշի խոսքերն է փոխանցում O Globo-ն:

Նախորդ հոդվածը‘Ջերարդ. ««Էնֆիլդում» խաղից հետո Թերրին ինձ նամակ փոխանցեց Մոուրինյուից»’
Հաջորդ հոդվածը‘Դևիդ Գետտան երկրպագուներին խնդրել է օգնել Եվրո-2016-ի հիմնը գրելու գործում’