Դավադրություն «հետնաբակում»․ Թրամփը մտածել է՝ ինչպես հաղթել Բայդենին

343

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են Բրազիլիայում ընտրությունները տանուլ տված Ժաիր Բոլսոնարուին պետական հեղաշրջում կազմակերպելու հարցում օգնելու համար։

ԱՄՆ-ից և Բրազիլիայից ավելի քան 70 պատգամավորներ դիմել են Ջո Բայդենին՝ Բոլսոնարուին երկրից արտաքսելու խնդրանքով։ Պատգամավորները համոզված են, որ Բոլսոնարուն է կազմակերպել անկարգություններն իր հայրենիքում։ Բացի այդ, նրան օգնել են նաև «ազդեցիկ ամերիկացիներ, որոնք գտնվում են Ֆլորիդայում»։ Նրանց նույնպես հարկավոր է պատժել։

Թեև Թրամփի անունը չի նշվում, ակնհայտ է, որ խոսքը հենց նրա մասին է։ Ֆլորիդայում է նրա գլխավոր նստավայրը, իսկ Բոլսոնարուն նրա վաղեմի երկրպագուն է, նրան նույնիսկ կոչում են «արևադարձային Թրամփ»։ Թրամփը հայտարարել է, որ լիովին աջակցում է «այդ հրաշալի մարդուն»՝ Բոլսոնարուին։ ԱՄՆ նախագահ եղած ժամանակ նա Բոլսոնարուի հետ ավելի հաճախ էր խոսում, քան ցանկացած այլ պետության ղեկավարի։

«Թրամփը վերադարձել է մեծ քաղաքականություն։ Նա կանգնել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի թիկունքին և ազդում է Հարավային Ամերիկայի, այսպես կոչված՝ ամերիկյան հետնաբակի վրա։ Եթե ԱՄՆ-ում գիտակցեն, որ Բոլսոնարուն թեկուզ և «ամենահրաշալի մարդը» չէ, բայց ձախ Բրազիլիան ավելի վատ է, ապա Թրամփը կարող է հաղթել դեմոկրատներին՝  ստանալով իշխող դասի մեծամասնության աջակցությունը»,- կարծում է Ռուսաստանի ԳԱ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Վասիլևը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԻտալական կինոյի լեգենդը՝ Ջինա Լոլլոբրիջիդա
Հաջորդ հոդվածըԹուրքիայի իշխող կուսակցությունում խոսել են ընտրությունների ամսաթիվը փոխելու մասին