‘Դավիդ Դե Խեա. « Վիկտորն այստեղ՝ Մանչեսթրում է մարզվում, բայց նա դեռ 100 տոկոսով չի վերականգնվել վնասվածքից»’

710

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան ասել է՝ Վիկտոր Վալդեսն ակումբում է հայտնվել ոչ այն բանի համար, որ իր տեղը զբաղեցնի:

Մադրիդի «Ռեալի»՝ Դե Խեայի հանդեպ հետաքրքրության ցուցաբերելու մասին տարածված լուրերի, շատերը ենթադրում են, թե «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նախօրոք իրեն ապահովագրում է Դավիդի կորստից՝ «Օլդ Թրաֆորդ» հրավիրելով Վալդեսին:

Այս պահին Վալդեսն ընդամենը մարզվում է Քարինգթոնում և պաշտոնապես չի համարվում «Յունայթեդի» խաղացողը: Բայց Դե Խեան վստահ է, որ Վիկտորն ամենևին չի սպասում իր տեղափոխությանը:

«Այո, իմ պայմանագիրն ավարտվում է 2016-ին: Բայց նրանք Վալդեսին դրա համար չեն հրավիրել: Վիկտորը ծանր վնասվածք է ունեցել, անհաջող ժամանակաշրջան է անցկացրել, իսկ մեր մարզիչը նրան լավ գիտի, և հնարավորություն է տվել այստեղ վերականգնվելու:

Վիկտորն այստեղ՝ Մանչեսթրում է մարզվում, բայց նա դեռ 100 տոկոսով չի վերականգնվել վնասվածքից: Երբ նա լիովին առողջ լինի՝ մեզ հետ միասին կմարզվի: Երբ մարզվում ենք՝ նա չի կանգնում դարպասի մոտ:

Վան Գալը լավ է ճանաչում նրան, որովհետև նրա օրոք է Վալդեսն իր նորամուտը նշել «Բարսայում»: Նրանց հարաբերություններն առանձնահատուկ են, և մենք՝ մեր ուժերի չափով, պետք է նրան օգնենք ու աջակցենք: Երբեմն ֆուտբոլը շատ դաժան է գտնվում: Երբ գործերդ լավ են՝ քո մոտ ամեն ինչ հրաշալի է, իսկ երբ գործերը վատ են՝ ահավոր է»,- ասել է Դե Խեան «Մանչեսթր Յունայթեդի» պաշտոնական կայքում:

 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի դեսպան. Carrefour-ը Երևանում կբացվի ընթացիկ տարվա մարտի սկզբին’
Հաջորդ հոդվածը‘ Եվրասիական տնտեսական միության երկրների ֆուտբոլիստները Ռուսաստանում կշարունակեն համարվել լեգեոներ’