‘Դավութօղլուն Ղրիմում հանրաքվեից հրաժարվելու կոչ է անում’

944

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ իրենք անում են հնարավոր ամենը Ուկրաինայում լարվածությունը թուլացնելու, Ղրիմի ճգնաժամը միջազգային  իրավական նորմերին համապատասխան լուծելու համար` հիմնվելով տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Միաժամանակ Դավութօղլուն կոչ է արել հրաժարվել հանրաքվեից: «Օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Ղրիմի մեր թաթար եղբայրները, ցեղակիցները վնաս չկրեն»,- ասել է Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. Ուկրաինայի ճգնաժամը հզոր հարված կհասցնի ԱՊՀ-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Քեթրին Էշթոնը այցելել է Իրանում գտնվող Սուրբ Ամենափրկիչ հայկական վանք’