‘Դատաիրավական ԾԻԳ-ի պատմությունը նոր չէ. Մամուլ’

1387

Հետաքրքիր է դասավորվել դատաիրավական ԾԻԳ-ի ճակատագիրը նաև մինչ Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումները»,-գրում է «Հրապարակը» և հավելում.« Տարիներ առաջ վեճ է եղել ԱԺ վերահսկողական ծառայության և ԾԻԳ-ի միջև. այն օրերին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն է ԱԺ բարձր ամբիոնից ԾԻԳ-ին մեղադրել «թալանի»՝ պետության փողերը մսխելու մեջ, որովհետև 11 շենք կառուցելու փոխարեն վերջինս կառուցել էր 9 շենք։ Այն օրերի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ խորհրդարանի ամբիոնից ցույց էր տվել իր «փայտիկը»՝ ասել էր, որ տրամադրված «այդքան փողով» հնարավոր չէր 11 շենք կառուցել, և այդպես շարունակ։

 Գործն ուղարկվել էր դատախազություն, և բախտի հեգնանքով, որպես քննիչ, գործը քննել էր արդարադատության ապագա նախարար Գևորգ Դանիելյանը»։

Շարունակությունը կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական վարչապետը ՀՀԿ-ական վարչության պետի առաջարկով ՀՀԿ-ական պատգամավորին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վտանգավոր պաղպաղակը դեռ շուկայում է. Մամուլ’