Դատարանը խափանման միջոց չի ընտրել

588

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոն երեկ, ինչպես և խոստացել էր, վերադարձել է Կիև, որտեղ նրան դիմավորել են նրա համակիրները, ապա գնացել է դատական նիստի, որտեղ որոշվում էր պետական դավաճանության գործով նրա խափանման միջոցի հարցը։

Դատական նիստը շարունակվել է գրեթե ամբողջ օրը, սակայն դատարանն այդպես էլ խափանման միջոցը չի որոշել և խոստացել է դա անել չորեքշաբթի։

Բանավեճերի ընթացքում մեղադրող կողմը միջնորդել է կալանքի մասին, սակայն, ուկրաինական օրենսդրության համաձայն՝ պետական դավաճանության հոդվածով կալանքը չի կարող ոչ այլընտրանքային միջոց լինել, դրա համար էլ դատախազությունը միջնորդել է գրավ սահմանել 1 միլիարդ գրիվնայի չափով։

Փաստաբանները և ինքը` Պոռոշենկոն, խնդրել են գործի նյութերը ուղարկել դատախազություն, իրենց պնդմամբ՝ բազմաթիվ դատավարական խախտումներ վերացնելու համար։

Պոռոշենկոն «ապուշ» է անվանել նրանց, ովքեր փորձել են իրեն թույլ չտալ մուտք գործել երկիր, դատախազներին կոչ է արել ներողություն խնդրել իրեն հետապնդելու համար, ինչպես նաև ափսոսանք է հայտնել, որ Վլադիմիր Զելենսկու օրոք Ուկրաինա է վերադարձել «ընտրողաբար արդարադատությունը»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌետրո. Ռ. Իշխանյան. Հայկական պարզունակ զգացմունքային տարերքն այս անգամ էլ հաղթեց բանականությանը
Հաջորդ հոդվածըՆախագահի թեկնածուն տուգանվել է ռասայական ատելություն հրահրելու համար