‘«Դա քեզ դուր եկա՞վ». Բռնության ենթարկված կանայք ներկայացնում են բռնություն գործադրողների խոսքերը. Ֆոտոշարք’

1279

21-ամյա Գրեյս Բրաունը հանդիսանում է Չկոտրվողները ծրագրի հիմնադիրը: Երկու տարի առաջ նա լուսանկարել է սեքսուալ բռնությունների զոհ դարձած կանանց,  ովքեր իրենց ձեռքին պահել էին պաստառներ, որտեղ գրված էր, թե ինչ էին իրենց ասում բռնության ենթարկողները՝ բռնության պահին:

Իր ստեղծումից սկսած նախագիծը ցուցադրել է շուրջ 2000-ից ավելի պատմություններ: Միակ պայմանը եղել է այն, որ հղումներում չնշվեն անուննները՝ սահմանափակվելով նշումների շրջանակով, հայտնում է Buzzfeed.com-ը:

Ստորև ներկայացնում ենք մի քանի օրինակներ.

«Հերիք է ձևացնես, թե մարդ ես»

«Դու ցանկացել ես դա, չնայած…»

«Դու ոչինչ ես»

«Միակ պահը, երբ չեմ ուզում ինքս ինձ սպանել, դա երբ քեզ ….մ եմ.»

«Դա քեզ դուր եկա՞վ»

«Քո ծնողները գնացել են ճաշելու, բայց մի անհանգստացիր, ես հոգ կտանեմ քո մասին»

«Ո՞չ: Սա այն ամենն է, ինչ դու կարող ես ասե՞լ»

«Մենք երկուսս էլ գիտենք, որ դու իրականում դա նկատի չունեիր, երբ ասեցիր՝ ոչ:
Դա ավելի արագ կլիներ, եթե դու դադարեիր դիմադրել»

«Դու կեղտոտ, փոքրիկ հրեշտակ ես»

«Ես միայն փորձում եմ ցույց տալ քեզ, թե ինչքան եմ սիրում»

«Դու խնդրում էիր, որ դա անեմ»

«Դու գիտես՝ դու դա ուզում ես……. Արի …եմ, հաճույքով տուր»

«Պտտվիր և լռիր, սա միայն խաղ է: Ես 5 տարեկան էի…»

«Եթե դու հանգիստ չլինես, ես կսպանեմ քո մայրիկին, իսկ եթե նա լսի այդ՝ դա կլինի քո սխալը»

«Գիշերը մենք անում ենք այն, ինչ քո մայրիկն ու հայրիկն են անում»

«Սա միակ ճանապարհն է, որ ես ստանամ քեզ նման աղջկան: Իմ վերջին վիրավորողը, ով բռնաբարեց ժամադրության ժամանակ»

«Դու շատ գեղեցիկ ես լեսբուհի լինելու համար»

«Սա կլինի մեր փոքրիկ գաղտնիքը.. դու չե՞ս վստահում ինձ»

«Դա երբեք տեղի չի ունեցել»

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը. Ընտանիքի անդամները տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին ելույթ կունենա ԵԽԽՎ աշնանային լիագումար նիստում’