‘Դել Բոսկե. Առաջին բաժակը բարձրացնում եմ Վիլանովայի համար’

780

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտնի իսպանական մարզական Marca պարբերականի խմբագրությունում իր ծննդյան 62-ամյակի օրը խմել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի կենացը:

«Եթե նման օրով ես ցանկություն ունեմ, ապա ակնհայտ է, որ այն պետք է ամենագլխավորը լինի ապագայում: Ես մտածում եմ Տիտոյի հետ կատարվածի մասին: Ներկա պահին նա «Բարսելոնայի» մարզիչն է, սակայն մենք մտածում ենք մարդու, այլ ոչ թե`մարզիչի մասին: Բոլորս ցանկանում ենք, որ նա իր ընտանիքի հետ լինի: Այնպես որ, ես առաջին բաժակը բարձրացնում եմ նրա համար»,- ասել է Դել Բոսկեն:

Հիշեցնենք, որ Վիլանովան ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի Ազատ բանակը պաշարել է Հալեպի երեք ռազմական օդանավակայանները’
Հաջորդ հոդվածը‘Հալեպում առևանգված երկու հայերն ազատ են արձակվել ‘