‘Դեմոկրատները՝ ի դեմս Օբամայի, վերջապես հաղթել են հեռուստաբանավեճում’

1030

Հեռուստադիտողները ԱՄՆ նախագահի թեկնածուների միջև կայացած հերթական հեռուստաբանավեճի հաղթող են ճանաչել գործող նախագահ Բարաք Օբամային, հայտնում է CNN հեռուստաալիքը ։

Սա հեռուստաբանավեճում դեմոկրատների տարած առաջին հաղթանակն է։ Նախորդ՝ հոկտեմբերի 3-ին և 12-ին կայացած բանավեճերի ժամանակ հաղթել են հանրապետական նախագահի թեկնածու Միթ Ռոմնին և փոխնախագահի թեկնածու Փոլ Ռայանը։

«Օբամայի ելույթը հավանել է հեռուստադիտողների 46%-ը, իսկ Ռոմնիի օգտին քվեարկել է 39%-ը»,- նշում է հարցումն իրականացրած հեռուստաընկերությունը։

Հերթական բանվեճը տեղի է ունեցել Հեմփսթեդուն (Նյու Յորք նահանգ) և անցկացվել էչկողմնորոշված  82 ընտրողների հարցերի պատասխանի ձևաչափով:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին։

Աղբյուրը՝ РИА Новости
Լուսանկարը՝ REUTERS/ Jim Young

Նախորդ հոդվածը‘Հայ-իրանական սահմանին Ռուսաստանի դրոշի առկայության մասին ԱԱԾ-ն տեղյակ չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Հայ պատանիների համերգը՝ «Կառնեգի հոլում» ‘