‘«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները հանդիպեցին Սլավոնական համալսարանի ուսանողների հետ’

1838

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները քիչ առաջ ավարտեցին Սլավոնական համալսարանի ուսանողների հետ նախատեսված հանդիպումը: Ինչպես ասվում է տարածված մամուլի հաղորդագրության մեջ՝ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը խիստ կարևորում է ուսանողության ներգրավվածությունը հասարակությանը սպառնացող վիճահարույց հարցերի քննարկման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքարի մեջ եւ պետք է արտահայտի իր հստակ դիրքորոշումը հակասոցիալական ու հակասահմանադրական օրենքի շուրջ, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվի քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարի մեջ:

Համալսարանի դիմաց նախաձեռնության անդամները ուսանողներից բացի հանդիպեցին նաեւ բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի հետ, ով իր հերթին նշեց, որ կողմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Ակտիվիստները ուսանողներին կոչ արեցին մասնակցել մարտի 22-ին կայանալիք հավաք-երթին: 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «փեսայի բերած» օրենքը’
Հաջորդ հոդվածը‘Հերթական գանձումը «Նաիրիտից». Մոսկվայի դատարանը պարտավորեցրել է 25 մլն դոլար բռնագանձել ‘