Կիևում չեն բացառում, որ Զելենսկին կմասնակցի G7 գագաթնաժողովին

320

Ուկրաինայի նախագահի գրասենյակը չի բացառում, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ ներկա կլինի Յոթի խմբի (G7) գագաթնաժողովում, որը կայանալու է մայիսի 19-ից 21-ը Հիրոսիմայում։

Այդ մասին հինգշաբթի ճապոնական Kyodo գործակալությանը տեղեկացրել է գրասենյակի փոխղեկավար Իգոր Ժովկան։

«Ամեն ինչ կախված է իրավիճակից մարտադաշտում։ Վերջնական որոշումը կկայացվի մանրակրկիտ գնահատականից հետո»,- նրա խոսքն է մեջբերել լրատվական գործակալությունը։

Ժովկան նաև ընդգծել է, որ ամեն դեպքում Զելենսկին այս կամ այն ձևաչափով կմասնակցի գագաթնաժողովին։

Սակայն Ճապոնիայի կառավարությունում Kyodo-ի աղբյուրները բացառել են, թե Ուկրաինայի նախագահն անձամբ կայցելի Հիրոսիմա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԴեսանտիսը կառաջադրվի ԱՄՆ նախագահական ընտրություններում
Հաջորդ հոդվածըՂազախստանը չի մասնակցում հակառուսաստանյան պատժամիջոցների շրջանցմանը