Դեսանտիսը մրցապայքարի համար մեկ օրում հավաքել է 8,2 մլն դոլար

288

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը 2024 թ․ նախագահական ընտրապայքարին մասնակցելու վերաբերյալ հայտարարությունից հետո 24 ժամում հավաքել է 8,2 մլն դոլար։

Այդ մասին տեղեկացրել է The New York Times թերթը՝ հղում անելով քաղաքական գործչի նախընտրական շտաբին։

Թերթը նշում է, որ այդ թվերը վկայում են այն մասին, որ Twitter սոցիալական ցանցում ուղիղ եթերի ընթացքում տեխնիկական խափանումները «չեն նվազեցրել դոնորների ոգևորությունը»։ Մրցապայքարի միայն մեկ ժամում հաջողվել է հավաքել 1 մլն դոլար։

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը 2019 թ․ առաջին 24 ժամում հավաքել էր ընդամենը 6,3 մլն դոլար, նշում է թերթը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեդվեդևը Մասքին խորհուրդ է տալիս փոխել ԱՄՆ սահմանադրությունը
Հաջորդ հոդվածըՀոկեյի ԱԱ․ Լատվիան պատմության մեջ առաջին անգամ կիսաեզրափակիչում է եւ կխաղա Կանադայի հետ