‘Դեսպանատուն. Հրաչյա Հարությունյանի պաշտպանը կարճատեւ արձակուրդում է, սակայն նրա փոխարինում է փաստաբան Անիսկինը’

921

«Նոր Մոսկվա»-ում մահացու ելքով վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի փաստաբանն արձակուրդի մեջ է, սակայն նրան փոխարինում է ոչ պակաս փորձառու մի փաստաբան: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Հրաչյա Հարությունյանի փաստաբանը գործի նախաքննության կարեւոր պահի արձակուրդ է մեկնել, իսկ Հարությունյանն լեզվական խնդիրների պատճառով հայտնվել է ծանր կացության մեջ:

«Թեեւ փաստաբան Մարգարյանը կարճատեւ արձակուրդում է, սակայն նրա փոխարինում է փաստաբան Անիսկինը, ով ոչ պակաս պրոֆեսիոնալ փաստաբան է, եւ գործը նորմալ ընթացքի մեջ է: Ինչ վերաբերում է թարգմանության խնդրին, Ռուսաստանի Հայերի միության տրամադրած թարգմանիչը դեռ չունի ՆԳՎ-ի հավատարմագիր, սակայն նրա փոխարեն տրամադրվել է ՆԳՎ-ի կողմից հավատարմագրված թարգմանիչ, այնպես որ լեզվական առումով նույնպես խնդիրներ չկան»,- նշեցին դեսպանատանից, նաեւ վստահեցրին, որ դեսպանությունն ուշադիր հետեւում է գործի ընթացքին:

Նախորդ հոդվածը‘Կարգին Հայկո. «Փրփուրներից եք կախվում», իհարկե, թալանի նպատակով’
Հաջորդ հոդվածը‘Օբաման պարզաբանել է Պուտինի հետ հանդիպումից հրաժարվելու պատճառները’