Դժվար օր Եվրախորհրդարանում Մակրոնի համար

424

Ֆրանսիայի նախագահը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում, և քանի որ Էմանյուել Մակրոնը փորձելու է մնալ երկրորդ ժամկետով, իրադարձություններն ավելի շատ հիշեցրել են նախընտրական հանրահավաք, որտեղ թեկնածուն պաշտպանվում է քննադատություններից։

Այսպես, ֆրանսիացի «կանաչ» պատգամավորը Մակրոնին մեղադրել է, թե նա, հանրահայտ ֆիլմում ամերիկյան նախագահի նման, բանի տեղ չի դնում մոլորակի փրկության հարցը։

«Դուք պատմության մեջ կմտնեք, պարոն նախագահ, որպես կլիմայական անգործության նախագահ, որովհետև դուք միայն խոսում եք բնապահպանական թեմաներով,- ասել է Յաննիկ Ժադոն։- Դուք հաշտություն եք կնքում լոբբիստական խմբերի հետ՝ փոխանակ գլխավորեք կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը։ Դուք դանդաղում եք, ինչպես Մերիլ Սթրիփը «Չնայեք վերև» ֆիլմում»։

Այլ երկրների եվրապատգամավորները պահանջել են դադարեցնել Ստրասբուրգում ֆրանսիացիների այդ նախընտրական բանավեճերը։ Սոցիալ-դեմոկրատները ողջունել են Մակրոնի նախաձեռնությունը հիմնարար իրավունքների մասին Եվրամիության Խարտիայի բարեփոխման վերաբերյալ։

Եվրոպական ժողովրդական կուսակցության գերմանացի անդամը ԵՄ Խորհրդի նախագահող երկիր Ֆրանսիայից պահանջել է կոնկրետ գործողություններ աշխարհում միության դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։

Ճեպազրույցներից հետո Մակրոնի մամուլի ասուլիսը քիչ է մնացել՝ ավարտվի սկանդալով, երբ նախագահը հրաժարվել է պատասխանել հարցերին։ Լրագրողների մի խումբ, ի նշան բողոքի, դուրս է եկել դահլիճից։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըAusOpen. Կարեն Խաչանովը տարավ երկրորդ հաղթանակը եւ կմրցի Ռաֆայել Նադալի հետ
Հաջորդ հոդվածըՋոկովիչը գնել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոց մշակող ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը