‘«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը 12 վարչական շրջաններով ավտոերթ է անցկացնում’

881

Քիչ առաջ Նոր Նորքի 6-րդ զանգվածից մեկնարկել է «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթը, որի ժամանակ նախատեսվում է շրջել Երեւանի 12 վարչական շրջաններով:

Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները պահանջում են վերացնել կարմիր գծերը, հինգ անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում եւ սառեցնել տեսախցիկների ու արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ վրա, մինչև կլինի նոր` ընդունելի կանոնակարգ:  

Նախորդ հոդվածը‘«Երևանի շենքերի 40%-ը չի դիմանա 7-բալանոց երկրաշարժին»’
Հաջորդ հոդվածը‘Նախաձեռնությունը կոչ է անում վարորդներին բողոքարկել տուգանքները’