‘Դոմինիկյան Հանրապետությունում հեռուստահաղորդավարը հրկիզել է հայտնի իլյուզիոնիստին (տեսանյութ)’

813

Ամերիկացի հայտնի իլյուզիոնիստ Ուեյն Հուչինը հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ Դոմինիկյան Հանրապետության ազգային հեռուստատեսությամբ հեռարձակվող շոուի հաղորդավարը նրան այրել էր դյուրավառ հեղուկի օգնությամբ, հաղորդում է  newsru.com-ը:  Դեմքի, գլխի և ձեռքերի այրվածքներ ստացած արտիստը պատրաստվում է հայց ներկայացնել դատարան՝ իր վրա հարձկված հաղարդավարի դեմ: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին, «Աստղերին ավելի մոտ» շոուի նկարահանումների ժամանակ: Հրավիրված հյուրի հետ զրուցելիս հաղորդավար Ֆրենկլին Բարազարտեն անսպասելիորեն բռնում է Հուչինի գլուխը և ձեռքը տանում նրա դեմքին, որից հետո բոց է բռնկվում: Հաղորդավարի արարքի դրդապատճառներն անհայտ են:

Բնականաբար՝ այս միջադեպի պատճառով հաղորդումը եթեր չի հեռարձակվել, սակայն հաղորդման մասնակիցներից մեկն այն տեսագրել է իր iPhone-ով, և այդ տեսագրությունը հայտնվել է համացանցում:

Նախորդ հոդվածը‘Հրայր Թովմասյան. Մինչև եկող տարվա վերջ հնարավոր կլինի ներկայացնել վարչական իրավախախտումների ամբողջովին նոր օրենսգիրք’
Հաջորդ հոդվածը‘Բենիտեսը «թասիբի» է գցում «Շախտյորին»’