‘Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը կարիերան կշարունակի Մյոնխենգլադբախում’

3039

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը կարիերան կշարունակի Մյոնխենգլադբախի «Բորուսիայում», հաղորդում է գերմանական derwesten -ը։ Տրանսֆերի արժեքը 8 միլիոն եվրո է։ Գործարքը կկատարվի հունվարին բացվելիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

23-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել եւ չորս տարվա պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի ակումբի հետ։ 

Ընթացիկ մրցաշրջանում Հոֆմանը մասնակցել է յոթ հանդիպման, խփել է մեկ գնդակ։

Նախորդ հոդվածը‘Կլոպ. «Գիտենք՝ պետք է շատ գոլեր խփենք»’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ․ «Գվարդիոլան, գուցե, աշխարհի լավագույն մարզիչն է»’