‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 21-ին կայցելեն Երևան’

1231

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 21-ին կայցելեն Երևան։ Նույն օրը նրանց կընդունի Սերժ Սարգսյանը։ Բանակցություններ կկայանան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մարտի 3-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել էին նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր: 

Նախորդ հոդվածը‘Վիսենտե Դել Բոսկեն բացատրել է, թե ինչու Տորեսին չի հրավիրել հավաքական’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում ‘