‘ ԵԱՀԿ Մինսկի խումբը նախաձեռնում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում’

879

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելը միայն Ֆրանսիայի նախաձեռնությունը չէ: Բանակցությունների շարունակումը համանախագահող երկրների համատեղ աշխատանքի արդյունք է», — ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը APA գործակալության Մոսկվայի թղթակցին:  

Լուկաշևիչի խոսքով՝ հանդիպումը կկայանա այս ամսվա վերջին: 

«Այս հանդիպման արդյունքներից կախված՝ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան: Մոսկվան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ամենակարևորը կողմերի միջև բանակցային գործընթացը շարունակելն է», — ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:

ՀՀ արտգործնախարարությունը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց հանդիպման մասին տեղեկությունը: ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, ի պատասխան ilur.am-ի խնդրանքի՝ պարզաբանումներ տալ հանդիպման վայրի և ժամանակի վերաբերյալ, ասաց, որ «առայժմ ոչ մի բան ասել չի կարող»: 

Նախորդ հոդվածը‘Երևանում բացվում է հայ բարերարների ճեմուղի’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան Մոսկվայի նկատմամբ որևէ պահանջ չունի’