‘ԵԱ. 6-րդ տուրը հաղթական էր Հայաստանի հավաքականների համար’

1395

Մեկօրյա հանգստից հետո Ռեյկյավիկում վերսկսվել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:

Վեցերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը մրցեց Գերմանիայի ընտրանու հետ և առավելության հասավ 2.5:1.5 հաշվով, իսկ կանանց ընտրանին նույն հաշվով հաղթեց Իսպանիայի հավաքականին:

Հայաստան – Գերմանիա` 2.5:1.5

  • Լևոն Արոնյան – Նիսիպյանու` 1/2
  • Գաբրիել Սարգսյան – Մեյեր` 1/2
  • Հրանտ Մելքումյան – Ֆրիդման` 1-0
  • Կարեն Գրիգորյան – Վագներ` 1/2

Իսպանիա – Հայաստան` 1.5:2.5

  • Վեգա – Էլինա Դանիելյան` 1-0
  • Մանտաձե – Լիլիթ Մկրտչյան` 1/2
  • Կոլազո – Լիլիթ Գալոյան` 0-1
  • Հերնանդես – Մարիա Կուրսովա` 0-1

Այժմ Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակել է 8 միավոր և բաժանում է 4-10-րդ տեղերը, իսկ կանանց թիմը` 7 միավորով կիսում է 9-13-րդ տեղերը: 

Հավելենք` այսօր կայանալիք 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը կմրցի լեհերի հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի Ադրբեջանի հավաքականը: Պարտիաների մեկնարկը` Երևանի ժամանակով 19:00-ից:

Նախորդ հոդվածը‘Իրաքի հետախուզությանը հայտնի է դարձել, որ ԻՊ-ն քիմիական զենք է մշակում’
Հաջորդ հոդվածը‘Guardian.Փարիզի ահաբեկությունները ֆրանսիական հատուկ ծառայությունների ձախողումն էին’