‘Եգիպտոսը Ռուսաստանից երկու մլրդ դոլարի զենք կստանա, պարզել է մամուլը’

888

Ռուսաստանը և Եգիպտոսը  զենքի խոշոր (երկու միլիարդ դոլարի) գործարք են կնքել, որը վճարելու են Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, հաղորդել է եգիպտական Al-Masri al-Youm թերթը՝ հղում անելով անանուն բարձրաստիճան պաշտոնական աղբյուրի: Թե հատկապես ինչ զենք է ՌԴ-ն մատակարարելու Եգիպտոսին, որտեղ զինվորականները պատրաստվում են ամրապնդել իրենց իշխանությունը՝ ի դեմս նախագահի պաշտոնում առաջադրված՝ երկրի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ աս-Սիսիի՝ եգիպտական պարբերականը չի մանրամասնում: Գործարքի մասին պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել նաև ՌԴ և Եգիպտոսի ներկայացուցիչներից:

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, ի դեպ, այն երկրների թվում էին, ովքեր պաշտպանում էին 2013 թ. հուլիսի 3-ին  եգիպտական զինվորականների՝  իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին տապալելու գործողությունները: Ընդ որում՝ Պարսից ծոցի մի քանի պետություններ եգիպտական նոր իշխանություններին հատկացրել են 12 մլրդ դոլար, փոխանցում է newsru.com_ը:

Նախորդ հոդվածը‘Տոկիոյում կանայք նոր նահանգապետի ընտրությունը նշում են սեքս-գործադուլով’
Հաջորդ հոդվածը‘ Բնապահպաններ. Թուխմանուկի հանքավայրի շուրջ հանրային լսումները վերածվում են ֆիկցիայի’